Գազի գնի թանկացումը ապոկալիպտիկ սցենար է, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին․ Մարտին Գալստյան

15 Սեպտեմբերի, 2026

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ԿԲ խորհուրդը քննարկե՞լ է այն սցենարը՝ ի՞նչ կլինի, եթե դեպի ՌԴ արտահանումների սահմանափակումներից բացի՝ թանկանա Հայաստանին մատակարարվող գազի գինը։

«Դրա մասին խոսվել է, ինքը երկակի էֆեկտ կարող է ունենալ։ Կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը, եթե գազի գինը ներառվի այլ ապրանքների մեջ՝ ջերմոցներ, արտադրանք և այլն։ Եվ, բնականաբար, կարող է իր հետ բերել նաև որոշակի Բ տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված»,- նշեց Մարտին Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment