Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները


 


Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ Ալեքսանդրիայի նահանգի նորանշանակ նահանգապետ Այման Մուհամմադ Իբրահիմ Ատիյայի հետ: 


 


Դեսպան Սարգսյանը շնորհավորել է Այման Ատիյային և մաղթել արդյունավետ և արգասաբեր գործունեություն:


 


Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները:


 


Անդրադարձ է կատարվել նաև Ալեքսանդրիայի նահանգի հետ իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը:


 


 Եգիպտոսում ՀՀ դեսպանություն


 


 




Կարդացել են
2 անգամ

Leave a Comment