Վստահ եմ, որ այդ խաղաղությունը երկարատև կլինի. Ալիև

Վստահ եմ, որ այդ խաղաղությունը երկարատև կլինի. Ալիև

Այսօր խաղաղություն է հաստատվել, և պատերազմն ավարտվել է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այդ խաղաղությունը երկարատև կլինի։ Ամեն դեպքում, սա Ադրբեջանի դիրքորոշումն է, հայտարարել է Իլհամ Ալիևը Բաքվում միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերին, երբեք չենք մոռանա մեր ավերված մզկիթները, մեր պղծված մշակութային կենտրոնները, և այս հիշողությունը մեզ ավելի զգոն կդարձնի։ Այն թույլ չի տա, որ մենք կրկին խաբվենք քաղցր խոսքերով, և ոչ էլ թույլ կտա, որ մեր ժողովրդի դեմ իրականացվեն ավելի նենգ ծրագրեր», – հավելել է նախագահը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment