
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իրենց պատիվ է լինել իշխող ուժի հակապատկերը։ «Դաշնակցությունն արմատախիլ անելու փորձեր են արել Թալեաթը, Լենինը, Ստալինը, չի ստացվել, նույնը սպառնում է նաև ձեզ։ Աշխարհում մեր ազգը ստեղծել է ցանցային երկու հայկական կառույց, մեկը եկեղեցին՝ 1700-ամյա, մյուսը՝ Դաշնակցությունը՝ 135-տարեկան, զարմանալիորեն երկուսի դեմ էլ կատաղի պայքար եք մղում։ Ինչ ուզում եք արել, ՀՀ-ում կա մեկ պետականաստեղծ կուսակցություն և դա Դաշնակցությունն է»,- ասաց պատգամավորը։