Առանց կատակի եմ հարցնում.
Ի՞նչ եք կարծում, հարգելի Acba Bank-ի աշխատակիցներ, իրոք մտածում եք, որ աշխատանքի ընթացակարգի նորմա ա՞ դա:
Գիտե՞ք, որ մյուս բանկերի հետ զուտ հարց ունեի (առանց իրենց հաճախորդը լինելու) ու որտեղ զանգել եմ, զանգին պատասխանող ա եղել:
Ես ապշած էի. մտածում էի` ո՞նց, փաստորեն բանկերը հեռախոսազանգի՞ են պատասխանում: Իրոք, ապշած էի, այ էդքան ուղեղս փտել էր Acba-ի շնորհիվ:
Որ բանկի app-ը քաշում եմ, նորմալ ա ամեն ինչ ու մտածում` ո՞նց, փաստորեն app-ը կարող ա տրամաբանական կառուցվածք ունենա՞լ:
Իհարկե, արդեն այլ բանկերի հաճախորդ եմ նաեւ, երբ բացահայտեցի, որ ոչ թե բանկային համակարգն ա վատը, այլ դուք, բայց, ցավոք, դեռ հարցեր ունեմ Acba-ում:
10 տարվա մեջ գոնե մեկ անգամ չի եղել զանգեմ Acba (թեկուզ անդադար, թեկուզ 3 ժամ, թեկուզ ամեն օր, թեկուզ 10 տարի) ու գոնե մեկ անգամ հեռախոսազանգին պատասխանող լինի:
Միայն հետ զանգ ժամեր անց:
Նորմա՞լ ա 10 տարվա մեջ ոչ մի անգամ զանգի չպատասխանել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: