Խաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը


Մշակույթ


Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը։ 

«Գաթայի փառատոնն այնքան սիրված ու սպասված է դարձել, որ շատ միջազգային զբոսաշրջիկներ, Հայաստանում լինելով, անպայման մասնակցում են, ռուս զբոսաշրջիկներից մեծ արձագանք ունենք, ակտիվ են նաև տուրիստական ընկերությունները՝ կազմակերպելով տուրեր Խաչիկ գյուղ»,- ասուլիսի ժամանակ ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։

Ժամը 12։00-ին գաթայի օրհնության կարգով կտրվի փառատոնի պաշտոնական մեկնարկը։


Leave a Comment