
Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել հայկական արտադրանքի համար ժամանակավոր առևտրային արտոնություններ տրամադրելու առաջարկին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 583 պատգամավոր, դեմ՝ 49-ը, իսկ 39-ը ձեռնպահ է մնացել։
Առաջարկը նախատեսում է առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ, որոնք կնպաստեն հայկական արտադրանքի արտահանմանը ԵՄ շուկա։ Նախաձեռնության համաձայն՝ հայկական ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերը կասեցվելու են երկու տարով, իսկ Հայաստանի՝ ԵՄ արտահանման շուրջ 80%-ի համար առևտրային սահմանափակումները կվերացվեն։
Ավելի վաղ հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու առաջարկին հավանություն էր տվել Եվրոպական միության խորհուրդը: