Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Դատախազը նիստից րոպեներ առաջ է դատավոր Լևոն Պետրոսյանի աշխատակազնին տեղեկացրել, որ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չէր եկել։ Այսօր պետք է քննարկվեր նաև Ալեքսան Ալեքսանյանի կալանքի հարցը։
Նշենք, որ Ալեքսան (Ալիկ) Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանավորված է, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 1 մլրդ դրամ գրավ խափանման միջոցները: