ԱԳՆ-ն արել է այն ամենը, ինչ հարկավոր է. Միրզոյանը՝ Արցախում «շոուի» վերաբերյալ գերատեսչության արձագանքի մասին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու չի եղել գերատեսչության պատշաճ արձագանքը, հայտարարել է, որ նախարարությունն «արել է անհրաժեշտ ամեն ինչ»:

Նա հայտարարել է, որ դրա համար գոյություն ունեն «ավելի նեղ մասնագիտացված գերատեսչություններ»՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ որոնք:

Միրզոյանը նաև հայտարարել է, որ ԱԳՆ-ն գոհ է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի դիրքորոշումից, որին նախօրեին այցելել էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ Արցախի Գանձասարում ներկա գտնված եվրոպացի պաշտոնյաներից մեկը:

Leave a Comment