Վճռաբեկ դատարանը մերժել է Առուշ Առուշանյանի վերաբերյալ գլխավոր դատախազության բողոքը

Վճռաբեկ դատարանը մերժել է Առուշ Առուշանյանի վերաբերյալ գլխավոր դատախազության բողոքը

Վճռաբեկ դատարանը մերժել է Գորիսի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու գլխավոր դատախազության բողոքը, որոշումն արդեն օրինական ուժի մեջ է մտել․ Radar Armenia-ն տեղեկացավ դատական իշխանությունից։

Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Առուշ Առուշանյանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել ազատազրկմամբ, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր միջնորդությունը։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, որն անփոփոխ էր թողել դատարանի ակտը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment