Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելու Վաշինգտոնի տեսակետը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։
«Ես հանդիպում ունեմ պետքարտուղար Ռուբիոյի հետ Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Ես նաև կցանկանայի մի փոքր հասկանալ Պետդեպարտամենտի մտածողությունն այս հարցում», – ասել է նա՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով «Ուկրաինական ճգնաժամ. Արևմտյան իրավական ագրեսիա» թեմայով 13-րդ դեսպանական կլոր սեղանի ժամանակ։