Ռուսաստանցի օլիգարխը վճարել է Դոնալդ Թրամփ կրտսերի հարսանեկան տոնակատարության մի մասի համար

Ռուսաստանցի օլիգարխը վճարել է Դոնալդ Թրամփ կրտսերի հարսանեկան տոնակատարության մի մասի համար

Ռուսաստանցի գործարար Ումար Կրեմլևը, որը կապեր ունի Վլադիմիր Պուտինի հետ, հարյուր հազարավոր դոլարներ է վճարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հարսանիքից հետո կազմակերպված միջոցառումների համար։ Այս մասին հայտնում է ProPublica-ն՝ վկայակոչելով փաստաթղթեր և միջոցառմանը ծանոթ աղբյուրներ։

Ըստ հրապարակման՝ Կրեմլևը վճարել է մասնավոր կղզու վարձակալության և հրավառության կազմակերպման ծախսերը։ Թրամփ կրտսերի կինը՝ Բեթինա Անդերսոնը, հաստատել է, որ Կրեմլևը ֆինանսավորել է հետհարսանեկան տոնակատարությունները՝ դրանք անվանելով ընկերոջ կողմից արված «շատ առատաձեռն նվեր»։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կրեմլևը վճարել է միայն հարսանիքից հետո կազմակերպված երեկույթի համար և նշել, որ ինքը չի ճանաչում ռուսաստանցի գործարարին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment