Դատավոր Խաչիկ Ղազարյանի անուն-ազգանունը ժամանակավորապես հանվել է գործերի բաշխման ցանկից

Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 14-ին նոր որոշում է ընդունել դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու վերաբերյալ։

Քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պարտականությունները կատարող Խաչիկ Ղազարյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը  որոշել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի                           անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման ցանկից՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ից 2027 թվականի հունվարի 15-ը ներառյալ:

Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

Leave a Comment