Հայկական արմատներ ունեցող 21-ամյա Հարվի Սարաջյանը խփել է իր առաջին գոլը MLS-ում։
Սարաջյանն աչքի է ընկել «Տորոնտոյի» դեմ խաղում, որն ավարտվել է «Օրլանդոյի» հաղթանակով՝ 3:0 հաշվով։ Երիտասարդ ֆուտբոլիստից բացի, հաղթողների կազմում գոլերով աչքի են ընկել նաև Անտուան Գրիզմանը և Իվան Անգուլոն։
Սարաջյանի համար այս հանդիպումը յոթերորդն էր MLS-ում։ Խփած գոլը դարձել է նրա առաջին արդյունավետ գործողությունը հյուսիսամերիկյան գլխավոր լիգայում։
Միևնույն ժամանակ ֆուտբոլիստը հաջողությամբ հանդես է գալիս նաև MLS Next Pro-ում։ Մրցաշարի 14 խաղում նա իր հաշվին գրանցել է 5 գոլ և 5 գոլային փոխանցում։