Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ցավալի հետևանքներ են ունենում հենց Արևմուտքի համար. Լավրով

15 Սեպտեմբերի, 2026

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները հենց նրա համար ողբերգական արդյունքների են հանգեցրել։ Այդ մասին ուկրաինական կարգավորման շուրջ դեսպանների կլոր սեղանի նիստում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բացի պատժամիջոցներից, սկսվել է կվազիդատական ​​վարույթ, սակայն պատժամիջոցները մտցվել են՝ չսպասելով այդ վարույթների արդյունքներին, իսկ այն արդյունքները, որոնք արդեն բավարար քանակությամբ առկա են, ողբերգական են մեր արևմտյան գործընկերների համար»,- նշել է ԱԳ փոխնախարարը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ-ի դեմ մտցվել է ավելի քան 30,000 պատժամիջոց, ինչը երկու անգամ ավելի է, քան մյուս բոլոր երկրների նկատմամբ միասին վերցրած։

Leave a Comment