Hyundai Elantra»-ն «Փեթակի» մոտ վրшերթի է ենթարկել չթույլատրելի հատվածը հատող հետիոտնի, ապա բшխվել «Ford Transit»-ին, վերջինն էլ բшխվել է կայանված «Tesla»-ին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար



Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վրարեթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Hyundai Elantra»-ն Քրիստափորի փողոցում «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, ապա բախվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վրաերթ-վթարի մասին տեղեկությունը ՊԾ Երևան քաղաքի գնդից փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով էլ «Ford Transit»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Tesla»-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրարերթի ենթարկվածի ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment