Գալուզին․ ՌԴ-ն Հայաստանից Գյումրիից բազայի դուրսբերման վերաբերյալ դիմումներ չի ստացել



Ռուսաստանը Հայաստանից Գյումրիից ռազմական բազան դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։


«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում մենք չենք ստացել»,- ասել է նա «Իզվեստիա» թերթին։


Դիվանագետը ընդգծել է, որ Մոսկվայում շարունակում են ելնել այն հանգամանքից, որ տվյալ ռազմական բազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment