Սպերցյանը օգնել է «Ալ Ահլիին» խուսափել պարտությունից

Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ-Ահլիի» գոլային գրոհին Ասիայի Չեմպիոնների լիգայի լիգային փուլի առաջին տուրի խաղում։ «Ալ-Ահլին» մրցել է ուզբեկական «Պախտակորի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Հիմնական իրադարձությունները ծավալվել են խաղի վերջում։ 86-րդ րոպեին «Պախտակորի» հարձակվող Ֆլամարիոնը առաջ է մղել ուզբեկական ակումբին։ «Ալ-Ահլին» կարողացել է խուսափել պարտությունից մրցավարի ավելացրած ժամանակում։ 93-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի հարվածից հետո գնդակը հասել է Ֆիրաս Ալ-Բիրայկանին, որն այն ուղարկել է ցանցը։

Սպերցյանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո։ Խաղի արդյունքներով SofaScore պորտալը հայ կիսապաշտպանի ելույթը գնահատել է 6,6 միավոր։

«Ալ-Ահլին» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 19-ին՝ ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի շրջանակներում՝ հարավաֆրիկյան «Մամելոդիի» հետ։ Այդ հանդիպումից հետո Սպերցյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին։

Leave a Comment