
Հայաստանում տնտեսական ակտիվությունը հուլիսին դանդաղել է հունիսի 7․4 տոկոսից իջնելով 6․5 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), սակայն տարեսկզբից մինչ բարձր աճը պահպանվում է, ցույց է տալիս Համաշխարհային բանկի Հայաստանի տնտեսական զարգացման հերթական ամփոփագիրը։
Շինարարությունը և ոչ առևտրային ծառայությունները մնում են աճի հիմնական շարժիչը՝ ընդլայնվելով համապատասխանաբար 26.5 և 17 տոկոսով։
Տնտեսական լրագրողների ակումբը շեշտում է, որ շինարարության աճն ուղեկցվել է անշարժ գույքի աճի տեմպի արագացմամբ․ Երևանում հուլիսին գրեթե կրկնապատկվել են բնակարանների գործարքները, քաղաքի կենտրոնում գները բարձրացել են 12․7 տոկոսով՝ ռուսաստանցիների և հայկական սփյուռքից նոր ներհոսքով պայմանավորված։