Ուկրաինական հարվածները «Վալդայի» հանդիպումը Սոչիից տեղափոխում են Մոսկվայի մարզ

«Վալդայ» ակումբի նիստը անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի պատճառով Սոչիից տեղափոխել են Մոսկվայի մարզ, հայտնել են Financial Times-ի չորս աղբյուրներ։

Հանդիպման անցկացման վայրը, որը պարբերականը անվանում է «Պուտինի առանցքային արտաքին քաղաքական հանդիպում», վերջին պահին փոխվել է «անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հաճախացած հարձակումների ֆոնին»։ Պարբերականի նշմամբ՝ դա արվել է հատուկ ծառայությունների պահանջով։

Սոչիի վրա հարձակումները այս ամառ հաճախակիացել են եւ շարունակվում են նաեւ սեպտեմբերին։ Ծովային դրոնները հարձակվում են նավահանգստի, իսկ անօդաչու թռչող սարքերը՝ առափնյա հատվածին։ Վերջին հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը, տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ երեխա, վնասվել են մի քանի տներ։

Կրեմլը չի մեկնաբանել նախագահի մասնակցությամբ միջոցառումը տեղափոխելու պատճառը։

Leave a Comment