Հուսով եմ՝ իշխանափոխությունից հետո ևս հարցազրույց կանեք Վարդան Ղուկասյանի հետ․ Աբրահամյանը՝ Բաղդասարյանին

Տպավորություն է, որ ոչ թե Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ ենք ընտրում, այլ Գյումրու քաղաքապետարանի ավագանու նիստի ենք մասնակցում։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այդ կապակցությամբ ուզում եմ, օրինակի համար, մեր գործընկերներ, տիկին Նազելի Բաղդասարյանին խորհուրդ տալ, քանի որ ժամանակին պրակտիկա ունեցել է պարոն Վարդան Ղուկասյանի հետ հարցազրույցներ անցկացնելու՝ հիացական հայացքը դեպի պարոն Ղուկասյանը։ Հուսով եմ, որ իշխանափոխությունից հետո այդ հնարավորությունը ևս կունենա և հնարավորություն կունենա այդ հարցերը ուղղել հենց պարոն Ղուկասյանին»,- նշել է նա։

Leave a Comment