Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են ուրան պարունակող մոտ 110 միլիոն տոննա հանքաքարային պաշարներ

Սաուդյան Արաբիայի Մեդինայի շրջանում հայտնաբերվել են ուրան պարունակող մոտ 110 միլիոն տոննա հանքաքարային պաշարներ։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալման Ալ Սաուդը Վիեննայում կայացած ՄԱԳԱՏԵ-ի 70-րդ գլխավոր կոնֆերանսում հայտարարել է խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին, հաղորդել է Reuters-ը։

«Թագավորությունը շարունակում է աշխատել ազգային էներգետիկ համալիրի ստեղծման ուղղությամբ՝ ներառյալ միջուկային էներգիան», – նշել է նախարարը։

Նրա խոսքերով՝ Սաուդյան Արաբիան ակտիվորեն փնտրում է տարբեր էներգետիկ աղբյուրների զարգացման համար անհրաժեշտ հանքանյութեր։ Նման դիվերսիֆիկացիան պետք է նպաստի տնտեսական աճին և բարելավի մատակարարման անվտանգությունը։

Ռիադը նախատեսում է միջուկային էներգիան ներառել իր էներգետիկ համալիրի մեջ և մշակել ազգային միջուկային նախագիծ՝ հիմնվելով առկա ռեսուրսների վրա։ Երկրում ուրանի երկրաբանական հետախուզությունը կշարունակվի։

Leave a Comment