Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանում առաջին անգամ ընդգրկվել է «Ինտերի» մեկնարկային կազմում

Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանում առաջին անգամ ընդգրկվել է «Ինտերի» մեկնարկային կազմում։ 37-ամյա ֆուտբոլիստը 62 րոպե է անցկացրել «Ուդինեզեի» դեմ խաղում, որտեղ 0:2 հաշվից հետո կարոացել է հաղթել 2 գնդակի տարբերությամբ՝ 5:3։

Մխիթարյանը 6 հարված է կատարել և մոտ էր նաև գոլ խփելուն։ Նա «Ինտերի» ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկն էր գրոհների եզրափակիչ փուլում։ Նա կատարել է 32 փոխանցում, 30-ը ճշգրիտ՝ ապահովելով 94 տոկոս ճշգրտություն։

Հայ ֆուտբոլիստը նաև դեղին քարտ է ստացել։ SofaScore-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 6,9 միավորով։

Leave a Comment