VAR-ը սպանում է ֆուտբոլի էմոցիաները. Ռունիի կոշտ քննադատությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խիստ քննադատության է ենթարկել Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի մանչեսթերյան դերբին սպասարկող մրցավարներին:

Ռունին իր դժգոհությունն է հայտնել հատկապես տեսակրկնությունների համակարգի (VAR) կայացրած որոշումներից.

«Ես պարզապես ապշած եմ VAR-ից: Սա մղձավանջ է: Այն սպանում է խաղի էմոցիաներն ու էներգիան։ Ցանկացած մարդ, ով գոնե ինչ-որ մակարդակով ֆուտբոլ է խաղացել, հասկանում է, որ Էնցո Ֆերնանդեսը խաղից դուրս վիճակում էր Էրլինգ Հոլանդի խփած գոլի դրվագում: Նման սխալ թույլ տալը իմ հասկացողության սահմաններից դուրս է»,- Ռունիի խոսքերը մեջբերում է The Touchline-ը X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ մանչեսթերյան դիմակայությունն ավ արտվել էր Հոլանդի թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Ընդ որում, հանդիպման 23-րդ րոպեից հյուրերը խաղացել են 10 հոգով։

Leave a Comment