Գրոզնիի «Ախմատի» նախկին կիսապաշտպան Բեռնար Բերիշան պատմել է Չեչնիայի ղեկավար և ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովի հետ իր հարաբերությունների մասին։
«Կադիրովն ինձ որդու պես էր վերաբերվում։ Ես նրան շատ եմ գնահատում։ Մենք նույն արմատներն ունենք՝ չեչեններ, ալբանացիներ, մենք մահմեդական եղբայրներ ենք»,- Բերիշայի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Կոսովոցի ֆուտբոլիստը նախկինում նաև հայտնել էր, որ Կադիրովից ստացած ամենաթանկ նվերը ավտոմեքենա է եղել, սակայն չէր նշել մակնիշը։
Բերիշան Ռուսաստանում հանդես է եկել 2017-2025 թվականներին, իսկ այժմ խաղում է ալբանական ակումբում։