Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կորոշի՝ Միացյալ Նահանգները կհամաձայնի՞ արդյոք վերսկսել բանակցությունները Իրանի հետ։


«Իրանը հուսահատորեն ցանկանում է արագ համաձայնության հասնել։ Ես կորոշեմ՝ արդյոք ԱՄՆ-ն կընտրի բանակցությունների ճանապարհը, թե ոչ», — գրել է Թրամփը Truth Social-ում՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ դեմ չէ խնդրի դիվանագիտական լուծման գաղափարին։


Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է Իրանի հետ միայն այնպիսի համաձայնագիր կնքել, որը շահավետ կլինի Վաշինգտոնի համար։


Leave a Comment