Բաքուն շարունակում է փորձերը ջնջելու հայկական մշակութային ժառանգության հետքերը․ Լինդսի Սնել

Ամերիկացի անկախ լրագրող, հետաքննող Լինդսի Սնելը օտարերկրյա դեսպաններին մեղադրել է ցինիզմի մեջ:

Լինդսի Սնելը, որը պարբերաբար լուսաբանում է Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի հակամարտությունները, քննադատել է օտարերկրյա դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցերը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղ։

«Ստացվում է, որ տասնյակ օտարերկրյա դիվանագետներ համաձայնել են այցելել հայկական եկեղեցիներ, որոնք Ադրբեջանը ներկայացնում է որպես «աղվանական»՝ այն պայմաններում, երբ Բաքուն շարունակում է փորձերը ջնջելու հայկական մշակութային ժառանգության հետքերը։ Բավական մռայլ պատկեր է»,- գրել է նա X-ում՝ մեկնաբանելով պատվիրակության այցը օկուպացված Արցախ։

*

Leave a Comment