Չնայած Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ-ի ջանքերի ակտիվացմանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի երկրներին ավելացնել Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը։
«Մեր պատասխանը Ուկրաինային տրամադրվող աջակցության ավելացումն է, որպեսզի այն ունենա իրեն անհրաժեշտ ամեն ինչ», – Բրյուսելում Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանշայի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ռյուտեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչում է Թրամփի վարչակազմի կողմից վերսկսված միջնորդական ջանքերի ֆոնին։ Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, այցելեցին Մոսկվա, որտեղ բանակցություններ վարեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա մեկնեցին Կիև՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու։
Կիևում բանակցություններից հետո Ուիթքոֆը հայտարարեց, որ ամերիկյան կողմը ակնկալում է գտնել հակամարտության դիվանագիտական լուծում, մինչդեռ Քուշները հույս հայտնեց հետագա առաջընթացի համար։
Թրամփը հետագայում հաղորդեց Պուտինի հետ իր զրույցի մասին։ Reuters-ի փոխանցմամբ՝ Կիևը պատրաստվում է հոկտեմբերին Մոսկվայի և Վաշինգտոնի հետ եռակողմ բանակցությունների հնարավոր վերսկսմանը։ ԱՄԷ-ն, Թուրքիան և Շվեյցարիան նշվել են որպես հետագա շփումների հնարավոր վայրեր։