Ուկրաինայում հակամարտությունը ԵՄ երկրներին միլիարդավոր դոլարներ է արժենում. Կարտհայզեր

Ուկրաինական հակամարտությունը ԵՄ երկրներին միլիարդավոր եվրոներ է արժենում, մինչդեռ միության ներքին խնդիրներից շատերը մնում են չլուծված՝ սահմանափակ ֆինանսական ռեսուրսների պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Լյուքսեմբուրգի Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնանդ Կարտհայզերը։

«Պատերազմը մեզ միլիարդներ է արժենում, իսկ մեր ներքին խնդիրները մասամբ չեն լուծվում, քանի որ մեր ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են», – նշել է Կարտհայզերը։

Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքերով՝ այս իրավիճակը, Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալների հետ մեկտեղ, ազդում է Կիևին հետագա աջակցության նկատմամբ եվրոպական հասարակության վերաբերմունքի վրա։

Եվրախորհրդարանի մեկնաբանությունը հնչում է Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների շուրջ նոր սկանդալի ֆոնին։ Ուկրաինայի՝ հրաժարական տված գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն հայտարարել է, որ մեղադրանքներ է պատրաստել Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսի դեմ՝ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և կեղծ որդեգրում իրականացնելու համար։

Leave a Comment