Սիցիլիայի Էտնա հրաբուխը կրկին ակտիվացել է, վերսկսվել են հրաբխային մոխրի արտանետումները, մոխրի ամպը հասել է մոտ չորս կիլոմետր բարձրության՝ ըստ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալների։
«Հրաբխային ամպի մոտավոր բարձրությունը կազմում է մոտ 4000 մետր», – նշվում է հայտարարության մեջ։
Դիտարկումների համաձայն՝ մոխրի ամպը շարժվում է դեպի հարավ՝ Կատանիայի օդանավակայան, որը գտնվում է կարմիր տագնապի կարգավիճակում։ Այն ավիացիոն անվտանգության կազմակերպության տագնապի ամենաբարձր մակարդակն է։
Օգոստոսին Էտնա լեռան վրա բազմիցս գրանցվել են ժայթքումներ և հրաբխային մոխրի արտանետումներ։ Կատանիայի օդանավակայանի գործունեությունը մի քանի անգամ սահմանափակվել է օգոստոսի 6-ից սկսած։