ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ արհեստական բանականությունը վերահսկելու համար անհրաժեշտ է միայն պետության ուժեղ և խելացի ղեկավար՝ բարձր IQ-ով։
«Արհեստական բանականության համար անհրաժեշտ միակ վերահսկողությունը կամ «պաշտպանիչ պատնեշը» բարձր IQ ունեցող ուժեղ և խելացի նախագահն է», — գրել է Թրամփը Truth Social-ում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն ունի նման նախագահ։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր վարչակազմը կասեցնում է արհեստական բանականության ոլորտի հետ առնչվող անձանց կողմից վտանգավոր կամ պոտենցիալ վտանգավոր գործողություններ իրականացնելու փորձերը։
«Մենք արդեն իսկ լայն լիազորություններ ունենք այդ ընկերությունների նկատմամբ՝ թե՛ քրեական հետապնդման, թե՛ կարգավորման առումով», -նշել է նա։
Թրամփը վստահություն է հայտնել, որ արհեստական բանականության ոլորտի դեմ դավադրություն է նյութվում։ Նրա խոսքով՝ Չինաստանը միակն է, ով կարող է գոհ լինել այս ամենից։
Շաբաթ օրը Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը կոչ արեց դանդաղեցնել ավելի հզոր արհեստական բանականության մոդելների մշակումը՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որին պատկանում է xAI-ը, և OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանն արդեն իսկ հայտնել են իրենց համաձայնությունն այդ գաղափարի վերաբերյալ։
Այս առնչությամբ Թրամփն ընդգծել է, որ Ամոդեյը ներկայում փորձում է «գեղեցիկ հրեշտակ» ձևանալ։ Թրամփը ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ թեև հնարավոր է սահմանափակումներ կիրառել արհեստական բանականության նկատմամբ, դրա հետ կապված ռիսկերը չափազանցված են։