Ռուս Ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես է դոպինգը պատահաբար հայտնվել իր օրգանիզմում

Ռուս ֆուտբոլիստ Անտոն Զաբոլոտնին պատմել է, որ իր օրգանիզմում արգելված նյութի հայտնվելը կապված է եղել սրտի առիթմիայի դեմ ընդունած դեղամիջոցի հետ։

Նրա խոսքերով՝ բժիշկներն իր մոտ սրտի առիթմիա են ախտորոշել և նշանակել են «Ատականդ»։ Ֆուտբոլիստը խնդրել է նախկին կնոջը դեղը գնել Թուրքիայում, սակայն վերջինս ձեռք է բերել «Ատականդ Պլյուս», որը նաև միզամուղ բաղադրիչ է պարունակում։ Դեղահաբերը խառնվել են նույն տուփի մեջ, և Զաբոլոտնին պատահաբար ընդունել է դրանք։

Ապրիլին նրա մեզի նմուշում հայտնաբերվել է արգելված նյութ, ինչից հետո 35-ամյա ֆուտբոլիստը վեց ամսով որակազրկվել է։ Զաբոլոտնին կատարվածը անվանել է «անհեթեթ դեպք»։

Leave a Comment