Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի հերթական նիստում սկսել է քննարկել Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ այդ պաշտոնում ընտրելու համար ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը:
Պատգամավոր Իրինա Յոլյանը ներկայացրել է Ռուբեն Մխիթարյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին։
«Իմ պատկերացմամբ այս հանձնաժողովի աշխատանքի հիմքում պետք է դրվի երեք սկզբունք․ ապակենտրոնացում, համաչափ զարգացում և հաշվետվողականություն»,- մասնավորապես ասել է Ռուբեն Մխիթարյանը՝ ներկայացնելով ընտրվելու դեպքում հանձնաժողովի աշխատանքում իր պատկերացումներն ու անելիքները։
Ռուբեն Մխիթարյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։
Հարցի քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 15-ին։