Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Կապի զորքերի օր

ԱՊՀ երկրները կխորացնեն համագործակցությունն անդրազգային հանցավորության դեմ պայքարում

16:54 14.09.2026


ԱՊՀ երկրները կխորացնեն համագործակցությունն անդրազգային հանցավորության դեմ պայքարում

Նախագծի նպատակն է ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու համար բարձրացնել անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը և խորացնել ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը։ Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Խորհրդարանը սեպտեմբերի 14-ին քննարկել է ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» […] …

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին

16:36 14.09.2026


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ ոլորտների համագործակցության հարցեր։ Ընդգծվել է, որ գործընկերության ամրապնդման և ընդլայնման համար հիմք է Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրված Հանցավորության դեմ պայքարի մասին համաձայնագիրը։ Կարևորվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, […] …

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչն այցելել է Մատենադարան

16:27 14.09.2026


Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչն այցելել է Մատենադարան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: «Մատենադարանում» հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման […] …

Քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

16:16 14.09.2026


Քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցեր: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանը մանրամասներ է ներկայացրել պետական ակտիվների թվայնացման, կառավարման և կարգավորման նոր մոտեցումների ներդրման, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել պետական ակտիվների կառավարման կազմակերպական կառուցվածքին ևս: Քննարկման առարկա են եղել պետական […] …

Կոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին

16:08 14.09.2026


Կոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում` դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թույլատրելի հատվածում կայանված «Iveco» մակնիշի բեռնատարին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում […] …

Leave a Comment