Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Խաչատուր Խաչիկյանը չվճարվող արձակուրդ է գնում

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Խաչատուր Խաչիկյանը հոկտեմբերին չվճարվող արձակուրդ է գնալու։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Խաչիկյանին տրամադրվել է 19 օր տևողությամբ չվճարվող արձակուրդ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից 23-ը ներառյալ։ Խաչատուր Խաչիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանը։

Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սոնա Գրիգորյան

Leave a Comment