«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է սեպտեմբերի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:
Տասնօրյակի ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։
Ամենուրեք կատարվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի, ձմերուկի, սեխի, եգիպտացորենի, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ հնդավորների, կարտոֆիլի, կաղամբի բերքահավաք։
Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենը ծլել է, մնացած լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի և նախացանքի աշխատանքները։
Մշակաբույսերի աճի և զարգացման համար կարևոր գործոն հանդիսացող հողի խոնավության պաշարները հողի 20–40սմ խորության շերտում կազմել են լեռնային շրջաններում՝ 15-45%, նախալեռնային շրջաններում՝ 17-51%, իսկ հովտային շրջաններում՝ 10–43%։
Կարդացել են
1 անգամ