Այսօր Բաքվում ապօրինաբար պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է։
Հայաստանի և Արցախի Հանրապետության ռազմական գործիչ, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Հենրիխի Մնացականյանին Բաքուն առևանգել ու կալանավորել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի դեմ ռազմական լայնածավալ գործողություն, Արցախի էթնիկ զտում ու ցեղասպանություն իրականացնելուն զուգահեռ։
«….Իրավիճակն արտաքինից կարելի է ասել, որ հանգիստ է։ Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք։
Հակառակորդն ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականցնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար իհարկե վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանն արվում է խաղաղության համար։
Ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի, և մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է…»,- 2019-ի ապրիլին ասել է Լևոն Մնացականյանը։
Լևոն Մնացականյանին Բաքուն դատապարտել է ցմահ ազատազրկման։