14 Սեպտեմբերի 2026, 14:36
Հայ ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանը խփել է իր դեբյուտային գոլը MLS-ում։ 21-ամյա Սարաջյանը գոլը խփել է Տորոնտոյի նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակի ժամանակ։
Սա Սարաջյանի յոթերորդ խաղն էր MLS-ում։ Այս գոլը նրա առաջինն էր Հյուսիսային Ամերիկայի բարձրագույն լիգայում։
Նա նաև հաջողությամբ մրցում է MLS Next Pro-ում։ 14 խաղում նա խփել է հինգ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։