
«Իմ նախնիները սերում են Կիլիկիայից, ես ունեմ նաև պատմական հայրենիք, բայց ես գերադասում եմ իմ հայրենիքը, որը Հայաստանի Հանրապետությունն է: Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, քան Հայաստանի Հանրապետությունը, կա՞ այլ պետական շահ, քան Հայաստանի Հանրապետության շահն է»,- հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով. «Ես՝ որպես Կառավարության անդամ, պատրաստ եմ սպասարկել միայն Հայաստանի Հանրապետության շահը»:
Ազգային ժողովում մեկնարկած իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է լիազորությունները ստանձնած կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը։