
«Հայրենիք բառը ոչ մի տեղ չի կորել. երբ ասում ենք՝ հայրենիք, հասկանում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը, երբ ասում ենք՝ Հայաստանի Հանրապետություն, հասկանում ենք՝ հայրենիք»,- Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած կառավարության անդամի երդման տեքստը: