Ներկայացրել է սեպտեմբերի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է  սեպտեմբերի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:

Տասնօրյակի ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։

Ամենուրեք կատարվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի, ձմերուկի, սեխի, եգիպտացորենի, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ հնդավորների, կարտոֆիլի, կաղամբի բերքահավաք։

Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենը ծլել է, մնացած լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի և նախացանքի աշխատանքները։

Մշակաբույսերի աճի և զարգացման համար կարևոր գործոն հանդիսացող հողի խոնավության պաշարները հողի 20–40սմ խորության շերտում կազմել են լեռնային շրջաններում՝ 15-45%, նախալեռնային շրջաններում՝ 17-51%, իսկ հովտային շրջաններում՝ 10–43%։

Leave a Comment