Ռուբինյանն արձագանքել է Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցի վերաբերյալ հարցին

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հարց է ուղղել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցի վերաբերյալ: Տարածված տեսանյութում երևում էր, որ Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում էր որպես աղվանական:

«Շատ կարևոր է զգայունություն ձեռք բերել տարբեր հարցերի վերաբերյալ: Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են: Մյուս կողմից, լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»,- նշել է ԱԺ նախագահը:

 

Leave a Comment