Հովհաննես Գոբրիելյանը լողալով անցել է Սևանը երկարությամբ

Լողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ լողալով անցել է Սևանա լիճը։ Նա լողացել է 80 կմ։

Սեպտեմբերի 12-ի երեկոյան 19:45-ին Ծովակ գյուղի ափից Հովհաննեսը սկսել է լողալ։

Շուրջ 36 ժամ ջրում անցկացնելով՝ լողորդն այսօր առավոտյան 6-ին հասել է Ծովագյուղի Փիրուզե լողափ։

Ընկերներն ամբողջ ընթացքում հետևել են Հովհաննեսին՝ քաջալերերով նրան։

Հովհաննեսը նման փորձ մի քանի անգամ է արել՝ անցյալ տարի և այս տարի՝ ամիսներ առաջ, սակայն նպատակակետին չէր հասել:

Սևանա լիճը երկարությամբ անցնելու փորձեր նախկինում արել են նաև այլ լողորդներ, բայց հաջողության չեն հասել:

Leave a Comment