Քոչարյանների տան խուզարկությունները զուտ քարոզչական շոուների համար էր․ փաստաբան

Ես էի մասնակցում Քոչարյան ընտանիքի բնակարանների խուզարկություններին։ Նշել էի, որ տպավորությունս հետևյալն է, որ խուզարկությունը ոչ թե ուներ հանցագործություն բացահայտելու կամ դրան առնչվող ինչ-որ առարկաներ առգրավելու նպատակ, այլ ուներ քարոզչական նպատակ՝ ինչ-որ թանկարժեք իրեր, առարկաներ վերցնելու և դրանք հետո տեսարաններով տարածելու Քննչական կոմիտեի կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Տաթևիկ Սողոյանը։

Փաստաբանական թիմի ներկայացուցիչը հորդորել է իրավապահ համակարգին զերծ մնալ նման գործելաոճից.

«Իրավապահ համակարգին հորդորում եմ մնալ օրենքի և իրավականության սահմաններում, չխախտել մարդկանց կյանքի ու բնակարանի անձեռնմխելիությունը և քրեադատավարական գործողությունները չվերածել հանրության ինչ-որ ակնկալիքները բավարարող շոուների»,- հավելել է փաստաբանը։

Leave a Comment