Ռուսաստանում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 15-ից 25-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։
Սպառողների գազամատակարարումը չի սահմանափակվի․ այն կապահովվի ներքին պաշարների և Իրանից մատակարարվող գազի լրացուցիչ ծավալների հաշվին։
