
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ: Այս մասին հաղորդվել է պետության ղեկավարի կայքում։
Մենդելը Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարն էր 2019 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հուլիսը։ Մինչև նշանակումը նա աշխատել է որպես լրագրող և պաշտոնը ստացել է մրցութային կարգով։ Հրաժարականից հետո Մենդելը վերադարձել է լրագրություն և սկսել է սուր քննադատել Զելենսկիին։