Կանադայի իշխանությունները բանակցություններ են վարում Եվրամիության հետ՝ Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկին Օտտավայի հնարավոր մասնակցության շուրջ, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Financial Times-ին։
Ավելի վաղ ԵՄ-ն համաձայնեցրել էր 2026-2027 թվականներին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու հարցը, որից շուրջ 60 միլիարդ եվրոն նախատեսված է ռազմական կարիքների համար։
«Կանադան բանակցություններ է վարում Ուկրաինային ԵՄ վարկին աջակցելու շուրջ։ Կողմերը հույս ունեն, որ մինչև հոկտեմբերի վերջին Մոնրեալում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կկարողանան համաձայնության գալ 90 միլիարդ եվրոյի վարկում Կանադայի ներդրման չափի շուրջ, որը Ուկրաինային տրամադրում են Բրյուսելի գլխավորությամբ հանդես եկող երկրները», – ասվում է թերթի հրապարակման մեջ։
