Վայոց ձորի մարզում վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է – armeniatoday.am

Վայոց ձորի մարզում ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, հայտնել է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վայքի հատվածում շրջվել է ՈՒԱԶ-31512 մակնիշի ավտոմեքենա։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը հոսպիտալացվել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

Leave a Comment