«Առանց ֆիլտրի» հաղորդման հյուրն է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ, գրականագետ, լրագրող Տիգրան Հակոբյանը։
Նա խոսել է մասնագիտության ընտրությունից և ուսանողական հետաքրքիր տարիների մասին, թե ինչպես է նաև ճակատագրի բերումով առաջին մասնագիտությունը դարձել շինարարը։
Հակոբյանը պատմել է, որ Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին Մոսկվայում հանդիպել է շարժման մի շարք առաջնորդների հետ և սկսել մտերմություն անել։
Նա մանրամասն ներկայացրել է իր ընկալումները մի շարք կարևոր որոշումների մասին և շարժման նպատակների մասին։
Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի մասին նրա ընկերության և գործիչների ճակատագրի մասին կիսվել է իր կարծիքով և լույս սփռել մի քանի կարևոր պատմական գործընթացների վրա։
Հակոբյանը խոսել է իր նախասիրություններից և գրականության հանդեպ իր համակրանքից։ Նա ներկայացրել է այն գրողներին և գործերը, որոնք իր համար եղել են ոգեշնչման աղբյուր։
Հաղորդման վերջին հատվածում ՀՌՀ նախագահը նաև խոսել է մեդիայի առաջ ծառացած որոշ խնդիրներից. հեռուստատեսության այսօրվա ծանր վիճակից, համացանցի քննարկվող կարգավորումներից և մուլտիպլեքսում ռուսական ալիքների արգելքից։
