Հայ ըմբիշները Երևանում կայացած միջազգային մրցաշարում նվաճել են 3 ոսկե, 6 բրոնզե մեդալ

Հայաստանի մարզիկները Երևանում կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարում նվաճել են երեք ոսկե և վեց բրոնզե մեդալ։

Ինչպես հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, մրցաշարի ոսկե մեդալակիրներ են դարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Վազգեն Թևանյանը (70 կգ)։

Բրոնզե մեդալներ են նվաճել Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Բունաթյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ)։

Սեպտեմբերի 10-13-ը Երևանում անցկացված մրցաշարին մասնակցել է շուրջ 200 մարզիկ՝ 18 երկրից։

Leave a Comment